Рейтинг@Mail.ru
USD
403.03
EUR
424.19
RUB
3.92
GEL
143.55

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի կազմակերպիչները կանչում են ժողովրդին նոր ցույցի

24.06.2015, 15:48
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ցույցի կազմակերպիչները կոչ են անում մարդկանց չորեքշաբթի մասնակցել ցույցին։
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի կազմակերպիչները կանչում են ժողովրդին նոր ցույցի
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ցույցի կազմակերպիչները կոչ են անում մարդկանց չորեքշաբթի մասնակցել ցույցին։

«Կոչ ենք անում մարդկանց երեկոյան ժամը 18։00–ին հավաքվել Ազատության հրապարակում և միասին շարժվել դեպի Բաղրամյան պողոտա», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց ցույցի կազմակերպիչներից մեկը։

Կազմակերպիչները հայտարարում են, որ Բաղրամյան պողոտայում ցուցարարներին միանալուց առաջ նրանք մտադիր են քայլել մայրաքաղաքի փողոցներով` նոր կողմնակիցների հավաքելու համար։ Միաժամանակ քայլերթի երթուղին դեռ ճշտվում է։

Ակտիվիստները նաև տեղեկացրել են, որ նրանց տվյալներով` այսօր օրվա երկրորդ կեսին Թբիլիսիում նախատեսված է ցույց` ի աջակցություն Երևանի ցուցարարներին։ Նախատեսվում է, որ ցույցը կկազմակերպվի Վրաստանում ՀՀ դեսպանատան առաջ։

Մարշալ Բաղրամյան պողոտայում հունիսի 24–ին շարունակվում է դեռևս 19–ին մեկնարկած բողոքի ակցիան` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման։ Այս պահին ակցիայի մասնակիցները աղբամաններով փակել են ճանապարհն ու պահանջում են չեղյալ հայտարարել ՀԾԿՀ–ի որոշումը։

Ցուցարարներից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա երկու շարասյուներով կանգնած են ոստիկաններ, որոնք զինված են մահակներով և ալյումինե վահաններով։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ին ընդունած որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ –0–