Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Նշանակվել է Վայոց Ձորի նոր մարզպետը

31.10.2019, 14:03
ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 31-ին կայացած նիստում որոշեց Վայոց Ձորի մարզպետ նշանակել Արարատ Գրիգորյանին:
Նշանակվել է Վայոց Ձորի նոր մարզպետը

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 31-ին կայացած նիստում որոշեց Վայոց Ձորի մարզպետ նշանակել Արարատ Գրիգորյանին:

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել` ազատել Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից Տրդատ Սարգսյանին, ով սեպտեմբերի 24-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Դա տեղի էր ունեցել սպայի ծեծի ենթարկելու միջադեպից հետո: Գրիգորյանն այս միջադեպի մասնակիցներից մեկի փաստաբան է:

Նիստից հետո նորանշանակ մարզպետը հայտարարեց լրագրողների հետ զրույցում, որ չի տեսնում շահերի բախում իր նոր պաշտոնում և փաստաբանական գործունեությունում:

Միաշամանակ նա նշեց, որ ծանոթ է նախկին մարզպետի հետ, նրանց հարաբերությունները բացառապես գործնական են:

«Փաստաբանական գործունեության շրջանակում խորհրդակցել եմ տարբեր հարցերի շուրջ: Մատուցել եմ նաև իրավաբանական ծառայություններ», - ասաց նա:

Ընդ որում Գրիգորյանը հայտնեց, որ չի պատրաստվում համատեղել մարզպետի և փաստաբանի աշխատանքը: Առաջիկայում նա կդիմի Փաստաբանների պալատ` խնդրելով կասեցնել իր լիցենզիան:-0-