Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Օհանյան. Ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի հետ միջադեպն ուղղված էր ընդդեմ ահաբեկության դեմ պայքարի

25.11.2015, 13:41
Թուրքիայի կողմից ՌԴ ինքնաթիռի խոցումն ուղղված էր ընդդեմ միջազգային ահաբեկության դեմ պայքարի,  չորեքշաբթի ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի հետ համտեղ բրիֆինգի ժամանակ:
Օհանյան. Ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի հետ միջադեպն ուղղված էր ընդդեմ ահաբեկության դեմ պայքարի
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի կողմից ՌԴ ինքնաթիռի խոցումն ուղղված էր ընդդեմ միջազգային ահաբեկության դեմ պայքարի,  չորեքշաբթի ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի հետ համտեղ բրիֆինգի ժամանակ:

«Միջադեպը հարված էր ընդդեմ միջազգային ահաբեկության դեմ պայքարի»,-ասաց Օհանյանը:  

Նիկոնով. Սու-24–ի հետ կապված միջադեպը Ռուսաստանի և Թուրքիայի միջև լրջագույններից է երկար տասնամյակներում>>

Նախօրեին Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվել էր Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։ -0-