Հայաստանը ոչ միայն չի պատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս գալ, այլև փորձում է իր լծակներն ու ներգրավվածությունն օգտագործել՝ երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալուն, հայտարարել է, որ դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է։
«Դա մեր ինքնիշխան որոշումն է, մենք ինքնիշխան որոշումները կկայացնենք։ Մեր պլանում ոչ մի բան չի փոխվել», - ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
Նա ընդգծեց, որ Հայաստանը ոչ միայն չի պատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս գալ, այլև փորձում է իր լծակներն ու ներգրավվածությունն օգտագործել՝ երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։
«Ես երբեք չեմ հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու այսօրվա մեր մտադրության մասին։ Ես ասել եմ, որ մինչև այն կետը, քանի դեռ ԵԱՏՄ անդամ լինելը և ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու օրենքի նախագծի պրոցեսները համատեղելի են, մենք այդ ճանապարհով գնալու ենք», - նշեց Փաշինյանը։