Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանի պատվիրակությունը Բելառուսում կմասնակցի Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին

29.06.2015, 13:43
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի կժամանի Մինսկ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հայաստանի պատվիրակությունը Բելառուսում կմասնակցի Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի կժամանի Մինսկ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հայկական պատվիրակության կազմում Մինսկ կմեկնեն խորհրդարանի պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը և Արծվիկ Մինասյանը։

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի, Բրեստի մարզային և քաղաքային իշխանությունների ղեկավարության հետ:

Խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի նաև Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը:-0-