Рейтинг@Mail.ru
USD
368.19
EUR
422.02
RUB
5.0067
GEL
138.94
2026 թ. հունիսի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Փաշինյան. Մեզ սատարում է հայ հասարակության 80%-ը

20.04.2018, 17:37
Փաշինյան. Մեզ սատարում է հայ հասարակության 80%-ը

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ելք» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ուրբաթ բողոքի ակցիայի մասշտաբները կրկնապատվել են:

Ուրբաթ առավոտից ցուցարարների տարբեր խմբեր ապակենտրոնացված բողոքի ակցիաներ են անցկացնում ամբողջ Երևանում` ժամանակ առ ժամանակ փակելով երթևեկը տարբեր պողոցներում, պողոտաներում ու հրապարակներում, այդ թվում ուղևորատար և բերնատար մեքենաներով: Իրավապահ մարմիններն իրականացնում են ակտիվիստների զանգվածային ձերբակալություններ:

«Մեզ սատարում է հասարակության 80 տոկոսը: Սերժ Սարգսյանը պետք է հեռանա և այլ կարծիք այստեղ չի կարող լինել », - ասել է նա «Ազատության» ռադիոկայանի հետ հարցազրույցում:

Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ ակցիայի մասնակիցները շարունակում են հետևել իրենց կողմից որդեգրած քաղաքականությանը և բացառում են ցանկացած բռնության դրսևորումներ իրավապահ մարմինների նկատմամբ, անգամ ոստիկաների կողմից բռնի ուժի օգտագործման դեպքում:

Խոսելով բերման ենթարկվածների մասին, որոնց թիվը, ըստ ոստիկանության տվյալների մոտ 200 է, ընդդիմադիր գործիչն ասաց, որ դա բացատրվում է ակցիայի մասնակիցների աննախադեպ թվով:-0-