Հայաստանում պատգամավորը պետք է պատշաճ աշխատավարձ ստանա. պատգամավոր

Հայաստանում պատգամավորը պետք է պատշաճ աշխատավարձ ստանա. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պատգամավորը պետք է պատշաճ աշխատավարձ ստանա, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը։

ՀՀ կառավարությունը խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծը։
Ըստ օրինագծի` նախագահի աշխատավարձի գործակիցը 20 է, խորհրդարանի խոսնակինն ու վարչապետինը` 18, նախարարներինը` 12, պատգամավորներինը` 10։ Գործակիցը կբազմապատկվի այն բազային դրույքաչափով, որն ամեն տարի կամրագրվի պետբյուջեում։ 2014 թ.–ի պետբյուջեում բազային դրույքաչափը կազմում է մոտ 66 հազար դրամ (մոտ 163 դոլար)։

«Պատգամավորի պաշտոնը քաղաքական է և չի կարող համեմատվել խառատի աշխատանքի հետ, այն անհնար է գնահատել նույն չափանիշներով»,– ասաց Բադեյանը։

Ըստ նրա, եթե պատգամավորը չի արդարացնում իր հանդեպ ունեցած վստահությունը, ապա կրկին չի ընտրվում, դրանում էլ կայանում է քաղաքական գործունեության ամբողջ ռիսկը, որի դիմաց նա պետք է արժանի աշխատավարձ ստանա։

Նախկին պատգամավոր և տնտեսագետ Վարդան Բոստանջյանն իր հերթին նշեց, որ ցածր աշխատավարձը ճնշում է գործադրում պատգամավորների վրա` այդպիսով խոչընդոտելով նրանց լիարժեք գործունեությունը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ շատ պատգամավորներ եկամուտների այլ աղբյուրներ ունեն, որի հետ կապված նրանցից շատերը կարող են ոչ միայն աշխատավարձի ավելացում ակնկալել, այլ նաև անմնացորդ աշխատել։

Ներկայացված օրինագիծը բուռն բանավեճեր առաջացրեց խորհրդարանում` մասնավորապես պատգամավորների մի մասը չաջակցեցին օրինագիծը, քանի որ կարծում են, որ կառավարությունը նման օրինագիծ ներկայացնելու բարոյական իրավունք չունի, քանի դեռ նոր ձեռնարկություններ, նոր աշխատատեղեր չեն ստեղծվել։ ($1 –ը 405,84 դրամ)։–0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:35 28.10.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×