Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Պետությունը պետք է զինվորին ապահովի անհրաժեշտ ամեն ինչով. Փաշինյան

08.05.2018, 13:00
Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստի  իր ելույթում անդրադարձավ նաև Հայաստանի զինծառայողների խնդիրներին։
Պետությունը պետք է զինվորին ապահովի անհրաժեշտ ամեն ինչով. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստի  իր ելույթում անդրադարձավ նաև Հայաստանի զինծառայողների խնդիրներին։ 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է վերացնել զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան։

«Իմ առաջին հանձնարարականներից մեկը ՊՆ-ին լինելու է շատ արագ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որ բացառվի բանակում ծառայող որևէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը: Պետությունը պետք է զինվորին ապահովի անհրաժեշտ ամեն ինչով»,– ընդգծեց նա:

Մայիսի 8–ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ անգամ վարչապետ է ընտրում։ -0-