Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Պաշտպանության նախարարության համար արդիական է Հայաստանի տարածքում «ՀայՌուստեխնոլոգիաներ» ռուս–հայկական համատեղ կորպորացիայի ստեղծումը

17.12.2013, 13:06
Պաշտպանության նախարարության համար արդիական է Հայաստանի տարածքում «ՀայՌուստեխնոլոգիաներ» ռուս–հայկական համատեղ կորպորացիայի ստեղծումը, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Պաշտպանության նախարարության համար արդիական է Հայաստանի տարածքում «ՀայՌուստեխնոլոգիաներ» ռուս–հայկական համատեղ կորպորացիայի ստեղծումը
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պաշտպանության նախարարության համար արդիական է Հայաստանի տարածքում «ՀայՌուստեխնոլոգիաներ» ռուս–հայկական համատեղ կորպորացիայի ստեղծումը, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Առաջիկայում փորձագետները կնախապատրաստվեն տեխնիկական–տնտեսական հիմնավորման և կորպորացիայի ստեղծման հնարավոր կարգի շուրջ կոնկրետ առաջարկություններ»,– հայտնել է Օհանյանը։

Նախարարը նշել է, որ հայ–ռուսական պաշտպանական համագործակցության շրջանակներում հանրապետությունում արդեն գործում է «Մեթեհիմ» ՍՊԸ–ի (ք.Երևան) և «Կամազ» ՓԲԸ–ի հիման վրա ստեղծված «Կամազ–Արմենիա» ՓԲԸ (ք. Նաբերեժնիե Չելնի) համատեղ ձեռնարկությունը։

«Բայց մենք տեղում կանգնած չենք, և հայ–ռուսական արտադրական կոոպերացիայի շրջանակներում ակտիվացրել ենք ինտեգրման տարբեր ձևերով համատեղ նոր ձեռնարկությունների ստեղծման կոնկրետ առաջարկությունների մշակումը»,– ասել է նա։

Օհանյանը նշել է նաև, որ Պաշտպանության նախարարությունը նպատակաուղղված աշխատանք է տանում Հայաստանի ՌԱՀ ձեռնարկությունները «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբում ընդգրկելու ուղղությամբ։ Որոշակի առաջընթաց է նկատվում Հայաստանի տարածքում հավաստագրված սպասարկման կենտրոնների և ռուսական արտադրության ՍՕՏ, այն է` ՀՕՊ միջոցների, «Մի» տեսակի ուղղաթիռների, «ՈՒԱԶ» ավտոմեքենաների նորոգման և տեխսպասարկման համատեղ ձեռնարկությունների ստեղծման ոլորտում։ -0-