Рейтинг@Mail.ru
USD
364.6
EUR
425.2
RUB
4.3204
GEL
139.38
2026 թ. օգոստոսի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Ազգերի ինքնորոշման իրավունքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել

04.03.2014, 15:54
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ որոշակի տարածքներում բնակվող քաղաքացիները միայն իրենք իրավունք ունեն որոշել իրենց սեփական ճակատագիրը։  
Ազգերի ինքնորոշման իրավունքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ որոշակի տարածքներում բնակվող քաղաքացիները միայն իրենք իրավունք ունեն որոշել իրենց սեփական ճակատագիրը։ 

«Եթե դա թույլատրվել է անել կոսովցիներին, Կոսովոյի ալբանացիներին, եթե դա թույլատրվել է անել Երկրագնդի տարբեր մասերում, ապա ազգերի ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է, որքան ինձ հայտնի է, ՄԱԿ–ի համապատասխան փաստաթղթերում, ոչ ոք չեղյալ չի հայտարարել», – նշել է ՌԴ նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նաև ավելացրել է, որ «մենք ոչ մի դեպքում ոչ մեկի չենք հրահրի նման որոշման և ոչ մի դեպքում չենք թեժացնի նման տրամադրվածությունները»։–0–