ՌԴ ԱԴԾ տնօրենը, հնարավոր է, այցելի Հայաստան. ԱԽ քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը կայցելի Հայաստան: Այդ մասին հինգշաբթի լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի մասին հարցին` Գրիգորյանը նշեց, որ չի տեսնում որևէ խնդիր այդ ոլորտում:
«Մենք ակտիվ համագործակցում ենք անվտանգության խորհուրդների մակարդակով: Ռուս գործընկերոջս հետ ակտիվ կապի մեջ ենք, արդեն երեք անգամ հանդիպել ենք», - ասաց նա:
Ըստ նրա, հունիսի 18-ին նախատեսվում է հերթական հանդիպումն անցկացնել Ռուսաստանում, ինչից հետո, հնարավոր է, կայանա Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան: «Հարցը քննարկման փուլում է», - ասաց Գրիգորյանը:
Միաժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղարն անհիմն և սպեկուլյատիվ անվանեց հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած այն հրապարակումները, որ նա իբր շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության արևմտամետ ուղղության կողմնակիցը, ինչպես մինչև նշանակումն այդ պաշտոնում 2018 թ.-ի մայիսին:
Գրիգորյանը հերքեց լրագրողների հայտարարություններն այն մասին, որ ն մասնակցել է Ռուսաստանի նախագահի դեմ կազմակերպված ակցիաներին: «Դա բացարձակ սուտ է: Այդ բոլոր հայտարարություններին բազմացիս տրվել են պարզաբանումներ: Ցույց տվեք ինձ այնպիսի լուսանկարներ, որտեղ երևում է, որ ես մասնակցում եմ նմանատիպ ակցիաների», - նշեց Գրիգորյանը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գրիգորյանը կայցելի Ուֆա` միջազգային խորհրդակցությանը մասնակցելու համար, որին կմասնակցեն անվտանգության հարցերի համակարգող կառույցների ղեկավարները: Խորհրդակցությունը կանցկացվի հունիսի 17-ից 20-ը:-0-