Ավելի քան հազար ռուս զինվորներ զորավարժություններ են սկսել Հայաստանում. ՌԴ պաշտպանության նախարարություն
14.04.2015,
14:50
Ռուս զինվորականները սկսել են մարտավարական գումարտակային զորավարժությունների անցկացումը Հայաստանի Ալագյազ ուսումնավարժարանում, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրրիլի. /ԱՌԿԱ/. Ռուս զինվորականները սկսել են մարտավարական գումարտակային զորավարժությունների անցկացումը Հայաստանի Ալագյազ ուսումնավարժարանում, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Զորավարժություններում ներառված են ավելի քան հազար զինծառայողներ և մոտ 300 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում, տանկեր, ինքնագնաց հրետանային համակարգեր և ականանետներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության զորքերի սպառազինություն»,– նշվում է հաղորդման մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Գյումրիում տեղակայված է 102–րդ ռուսական ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է տանում ԱՊՀ ՀՕՊ Միավորված համակարգի շրջանակում։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20–ին երկարացրել են այդ կայանի տեղակայման պայմանագրի գործողությունը։ Պայմանագիրը ստորագրվել է 1995 թվականին, դրա գործողության ժամկետը կազմել է 29 տարի, այժմ փաստաթուղթը կգործի մինչև 2044 թվական։ Կայանն ունի С-300 ԶՀՀ–ներ և ՄիԳ–29 կործանիչներ։ -0-