Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-9

ՀՀ–ում ՌԴ ԱՎԾ Սահմանային վարչությունը նախատեսում է սահմանը զինել պահպանության ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով. Բիրյուկով

06.03.2015, 18:09
ՀՀ–ում ՌԴ ԱՎԾ Սահմանային վարչությունը նախատեսում է սահմանը զինել պահպանության ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Սահմանային վարչության պետ, գեներալ–մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը։
ՀՀ–ում ՌԴ ԱՎԾ Սահմանային վարչությունը նախատեսում է սահմանը զինել պահպանության ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով. Բիրյուկով
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ՌԴ ԱՎԾ Սահմանային վարչությունը նախատեսում է սահմանը զինել պահպանության ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Սահմանային վարչության պետ, գեներալ–մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը։

«Ինչ վերաբերում է տեխնիկային, ապա դրա արդիականացմանն ուղղված աշխատանքն իրականացվում է, այս տարին մեզ համար որոշիչ է։ Մենք դիտարկում ենք այս ուղղությամբ հետագա գործունեությունը Գոսոբորոնզակազի և Հայաստանի հնարավորությունների շրջանակներում` սահմանի դեռևս առանձին հատվածները պահպանության ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով զինելու համար», – ասաց Բիրյուկովը։

Նրա խոսքերով` Սահմանային վարչությունը հույս ունի, որ այս հարցում կստանա Հայաստանի կառավարության և ՌԴ ԱՎԾ Սահմանային ծառայության ղեկավարության աջակցությունը։

Թուրքիայի (330 կմ) և Իրանի (45 կմ) հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը։ Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահների, ինչպես նաև ռուսական ռազմակայանի առկայությունն երկրում հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է համարում։ Ռուս սահմանապահների երկրում գտնվելու հիմքը Երևանում 1992 թ.–ի սեպտեմբերի 30–ին կնքած հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրն է։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ, որոնք գտնվում են Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև Երևանի « Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող առանձին հսկիչ անցակետը։ Հայաստանում ռուս սահմանապահների (շուրջ 4,5 հազար մարդ) կացության հարցն ապահովվում է երկու պետությունների կառավարությունների կողմից` գրեթե հավասար պայմաններով։–0–