Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Ներկա քաղաքականությունը շարունակելու դեպքում Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանումն անհնար է. Ամելինա

19.12.2013, 14:59
Ներկա արտաքին և ներքին քաղաքականությունը շարունակելու դեպքում Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանումն անհնար է, կարծում է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների հատվածի պետ Յանա Ամելինան։
Ներկա քաղաքականությունը շարունակելու դեպքում Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանումն անհնար է. Ամելինա
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ներկա արտաքին և ներքին քաղաքականությունը շարունակելու դեպքում Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանումն անհնար է, կարծում է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների հատվածի պետ Յանա Ամելինան։

«Վրաստանի նոր նախագահ Մարգվելաշվիլին հերթական անգամ կրկնեց նախագահ Սահակաշվիլու և նրա թիմի արտաքին և ներքին քաղաքականության հիմնական կետերը... Փոխվել են միայն շեշտադրումները»,– հինգշաբթի «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի ժամանակ ասաց նա։

Ըստ Ամելինայի, Վրաստանն այժմ ցանկանում է ռուսական շահերի հաշվին կարգավորել  Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչն անհնար է։

«Ներկա իրավիճակում անհնար է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, ինչը վրացական իշխանությունների պայմանն է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»,– ընդգծեց նա։  –0–