Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Տեղի է ունեցել ՀՀ նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը

08.05.2018, 17:59
ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի և նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը։
Տեղի է ունեցել ՀՀ նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի և նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։ ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի հատուկ նիստում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ։ Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ` 42։

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին։

«Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձևավորեք կառավարությունը և լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի և այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջև են: Ձեզ լավագույն մաղթանքներս և հաջողություններ», – նշել է Արմեն Սարգսյանը։–0–