Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

ԵՄ–ի պահանջներին Ուկրաինայի տեխնիկական կանոնակարգերի համապատասխանեցումը մոտ երկու տարի կպահանջի. փոխվարչապետ

07.10.2013, 11:50
Ուկրաինան երկու տարվա ընթացքում կհամապատասխանեցնի տեխնիկական կանոնակարգերը ԵՄ–ի հետ Սսոցացման համաձայնագրի պայմաններին, որը ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծում է նախատեսում, իսկ մաքսային տուրքերը կհամապատասխանեցնի երեք տարվա ընթացքում, տեղեկացրել է Ուկրաինայի փոխվարչապետ–նախարար Յուրի Բոյկոն կիրակի «Ինտեր» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՄ–ի պահանջներին Ուկրաինայի տեխնիկական կանոնակարգերի համապատասխանեցումը մոտ երկու տարի կպահանջի. փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուկրաինան երկու տարվա ընթացքում կհամապատասխանեցնի տեխնիկական կանոնակարգերը ԵՄ–ի հետ Սսոցացման համաձայնագրի պայմաններին, որը ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծում է նախատեսում, իսկ մաքսային տուրքերը կհամապատասխանեցնի երեք տարվա ընթացքում, տեղեկացրել է Ուկրաինայի փոխվարչապետ–նախարար Յուրի Բոյկոն կիրակի «Ինտեր» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեզ մեկից երեք տարի կպահանջվի ԱԱԳ մուտք գործելիս մաքսային տուրքերը համապատասխանեցնելու համար։ Մոտավորապես երկու տարվա ընթացքում մենք կփոխենք տեխնիկական կանոնակարգերը, իսկ երեք տարի անց պատրաստ կլինեն և կանոնակարգերը և մաքսային տուրքերը ազատ առևտրի լիարժեք գոտուն», – ասել է Բոյկոն։

Ուկրաինան Վիլնյուսում նոյեմբերի վերջին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ ասոցացման համաձայնագրի ստորագրման հույս ունի։–0–