Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի կառավարությունը դադարեցրել է ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը. ԱԳՆ

09.03.2021, 12:00
«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը», – նշել են ԱԳՆ–ից
Հայաստանի կառավարությունը դադարեցրել է ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը դադարեցրել է ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ։

Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանին։

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ», – նշել է Նաղդալյանը։

Նա նաև ընդգծել է, որ որոշման մասին ՄԱԿ–ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:

Նախօրեին Telegram–ի հայկական ալիքները, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էին, որ ՀՀ իշխանությունները կասկածում են, որ Քլարկ-Հաթթինգն իրականացրել է լրտեսություն` հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի կապակցությամբ Երևանը որոշել է դադարեցնել նրա մանդատը, բայց դրան տալ դիվանագիտական պարզաբանում։

Նշենք, որ Մարին Քլարկ-Հաթթինգը նշանակվել է ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ 2020թ.–ի հուլիսին։–0–