Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Վաղը կառավարության որոշմամբ նոր մարզպետներ կնշանակվեն. հայտնի են անունները

31.05.2018, 10:55
Վաղը` հունիսի 1–ին կայանալիք կառավարության նիստի օրակարագում ներառված են վեց մարզպետների ազատման և նորերի նշանակման հարցերը։
Վաղը կառավարության որոշմամբ նոր մարզպետներ կնշանակվեն. հայտնի են անունները

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Վաղը` հունիսի 1–ին կայանալիք կառավարության նիստի օրակարագում ներառված են վեց մարզպետների ազատման և նորերի նշանակման հարցերը։

Օրակարգում որպես չզեկուցվող ներառվել են մարզպետներ Արամայիս Գրիգորյանին (Արարատի մարզ), Կարապետ Գուլոյանին (Կոտայքի մարզ), Հարություն Սարգսյանին (Վայոց Ձորի մարզ), Հովիկ Աբովյանին (Տավուշի մարզ), Արթուր Նալբանդյանին (Լոռու մարզ) և Կարեն Բոթոյանին (Գեղարքունիքի մարզ) պաշտոններից ազատելու հարցերը։

Զեկուցվող հարցերի թվում են Աշոտ Սիմոնյանին (Արագածոտնի մարզ), Գարիկ Սարգսյանին (Արարատի մարզ), Ռոմանոս Պետրոսյանին (Կոտայքի մարզ), Վահե Ղալումյանին (Տավուշի մարզ), Կարեն Սարուխանյանին (Շիրակի մարզ), Իշխան Սաղաթելյանին (Գեղարքունիքի մարզ) մարզպետի պաշտոնում նշանակելու հարցերը։–0–