Рейтинг@Mail.ru
USD
364.6
EUR
425.2
RUB
4.3204
GEL
139.38
2026 թ. օգոստոսի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Նոյեմբերի 10-ին խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի

29.10.2015, 16:29
ՀՀ ազգային ժողովը նոյեմբերի 10-ին արտահերթ նիստ կգումարի, հինգշաբթի հերթական քառօրյայի ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Նոյեմբերի 10-ին խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովը նոյեմբերի 10-ին արտահերթ նիստ կգումարի, հինգշաբթի հերթական քառօրյայի ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

«Ես կարծում եմ, որ արտահերթ նիստի անհրաժեշտություն կա, քանի որ օրինագծերի քննարկումները շատ դանդաղ են ընթանում, բոլոր ընթացակարգերը ձգձգվում են, իսկ մենք դեռ շատ օրինագծեր ունենք  քննարկելու  ու ընդունելու»,-ասաց Սահակյանը:

Աշնանային նստաշրջանի մեկնարկից սա խորհրդարանի արդեն երրորդ քառօրյան է: Այս ընթացքում խորհրդարանականները հասցրել են քննարկել միայն Սահմանադրության բարեփոխման նախագիծը, ԿԲ դրամա-վարկային քաղաքականության առաջին եռամսյակի հաշվետվությունը, ինչպես նաև օմբուդսմենի 2014 թվականի հաշվետվությունը:

Այս քառօրյայի (26-29 հոկտեմբեր) ընթացքում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են միայն ընտրական օրեսգրքի փոփոխությունների օրինագիծը և «Նույնականացման քարտերի (ID քարտեր)» մասին օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս ընտրողներին քվեարկել ոչ միայն անձնագրերով, այլ նաև ID քարտերով:

Սահմանադրության հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 6-ին:  -0-