Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը շփման գծում

07.02.2017, 10:34
Փետրվարի 6-ի – լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը շփման գծում
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 6-ի – լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 280 կրակոց: Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժն առավել ինտենսիվ կրակ է վարել <<Իստիգլալ>> և <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններից` ընդհանուր առմամբ արձակելով 30 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: -0-