Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ (ՖՈՏՈ)

30.05.2025, 11:42
Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ․ վնասվել է տան սանհանգույցը․ ՖՈՏՈ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ։ 

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ 

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։