Վախենալով Ռուսաստանի արձագանքից` Ադրբեջանն ավելի զգույշ կլինի ղարաբաղյան հարցում. փորձագետ
17.03.2014,
16:42
Այժմ Ադրբեջանն իրեն ավելի զգույշ կպահի ղարաբաղյան հարցում` հաշվի առնելով Ռուսաստանի գործողությունները Ղրիմում, հայտնեց նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Աշոտ Մանուչարյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Այժմ Ադրբեջանն իրեն ավելի զգույշ կպահի ղարաբաղյան հարցում` հաշվի առնելով Ռուսաստանի գործողությունները Ղրիմում, հայտնեց նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Աշոտ Մանուչարյանը։
«Այժմ բացառվում են ցանկացած խնդիրներ Լեռնային Ղարաբաղի հարցում... Ռուսները մի արտահայտություն ունեն՝ «тише воды, ниже травы»։Ադրբեջանն այդ վիճակում պետք է լինի, որ փորձի խուսափել փորձանքներից իր համար»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Մանուչարյանը։
Ըստ նրա, Ռուսաստանի հերթական նպատակը, որն արդեն առճակատման մեջ է մտել և պետք է միավորի իր ազդեցության օրինական գոտիներ համարվող տարածքները, կլինի Ադրբեջանը։
«Ադրբեջանը հիմա արևմտյան ուժերի` ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի պլացդարմ է։ Այն պետք է Ռուսաստանի համար բարեկամական տարածք և նրա շահերի գոտում ինտեգրված երկիր դառնա։ Ամենափոքր առիթը, և Ռուսաստանը կսկսի գործել»,– ասաց Մանուչարյանը։
Փորձագետը միաժամանակ կարծում է, որ Ուկրաինայից հետո կտրուկ կսկսեն իրադարձություններ զարգանալ Թուրքիայում, քանի որ այս տեսքով Թուրքիան Արևմուտքին արդեն պետք չէ։
«Թուրքիայում կատարվող իրադարձությունները կապված կլինեն նաև մեզ հետ, և մենք շատ ուշադիր պետք է լինենք այս հարցերում»,– ասաց նա։ -0-