Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայկական գյուղատնտեսական արտադրանքը հավասարը չունի, սակայն ագրարային ոլորտը պետք է շահավետ լինի. Սարգսյան

09.04.2015, 21:30
Հայկական գյուղատնտեսական արտադրանքը հավասարը չունի, սակայն ագրարային ոլորտը պետք է շահավետ լինի, հինգշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հայկական գյուղատնտեսական արտադրանքը հավասարը չունի, սակայն ագրարային ոլորտը պետք է շահավետ լինի. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական գյուղատնտեսական արտադրանքը հավասարը չունի, սակայն ագրարային ոլորտը պետք է շահավետ լինի, հինգշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը պետք է մրցունակ լինի։ Հայկական արտադրանքն իր բարձր որակով հավասարը չունի, սակայն ակտիվ արտադրական գործունեության համար անհրաժեշտ է, որպեսզի այն շահույթ բերի», – ավելացրել է Սարգսյանը։

Նախագահի խոսքերով` ներկրումը փոխարինող գործընթացը, վաղ թե ուշ, կլավանա, և շատ կարևոր է, որպեսզի այդ գործընթացը համապատասխանի միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև հարկավոր է, որպեսզի այդ նպատակով արտադրվող ապրանքները բարձր որակ ունենան։

ՀՀ նախագահը կարծում է, որ հայկական տնտեսության խնդիրներից մեկը արտադրանքի ապրանքային քանակի բացակայությունն է։

«Հիմա Հայաստանը գործ ունի մեծ շուկայի (ԵՏՄ) հետ, որը պահանջում է արտադրանքի պատկառելի քանակ», – ասել է Սարգսյանը։

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2014 թ.–ին կազմել է մոտ 993,4 մլրդ դրամ` ապահովելով 7,2 տոկոսի աճ ($1-475,55 դրամ)։-0-