Рейтинг@Mail.ru
USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Ալեն Սիմոնյանն առաջարկել է Վենետիկի հանձնաժողով փորձաքննության ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները

17.03.2025, 15:17
Կարող ենք Վենետիկի հանձնաժողով փորձաքննության ուղարկենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները՝ պարզելու, թե ՀՀ Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանն առաջարկել է Վենետիկի հանձնաժողով փորձաքննության ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/ԱՌԿԱ/․ Կարող ենք Վենետիկի հանձնաժողով փորձաքննության ուղարկենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները՝ պարզելու, թե ՀՀ Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Միշտ կարելի է ասել, օրինակ, ինձ դուր չի գալիս քո մազերի գույնը, կամ դուր չի գալիս քո ձեռագիրը կամ որևիցե բան, բայց պետք է ամեն ինչի տակ հիմնավորում լինի։ Մինչ այս պահը Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ մենք փորձել ենք ամեն ինչի տակ հիմնավորում ունենալ, և այդ տրամաբանությամբ ենք իրենց հետ աշխատել։ Կարծում եմ, որ շարունակությունն էլ էլի տրամաբանված և հիմնավորված կլինի», – ասել է Սիմոնյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա նշել է, որ կարող են երկու երկրների սահմանադրություններն ուղարկել Վենետիկի հանձնաժողով և հարց ուղարկել, թող Վենետիկի հանձնաժողով պայմանական ասի՝ նման բան կա, թե ոչ։