ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին լուրջ բանակցություններ սկսելու կոչ է անում. դեսպան
20.08.2014,
14:58
ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին լուրջ բանակցություններ սկսելու կոչ է անում, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Youtube-ի իր տեսաբլոգում:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին լուրջ բանակցություններ սկսելու կոչ է անում, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Youtube-ի իր տեսաբլոգում:
«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք կոչ ենք անում երկու կողմերին լուրջ բանակցություններ սկսել: Վրեժն ու հետագա բռնությունն էլ ավելի կբարդացնեն խաղաղ լուծման հետագա որոնման ուղին: Զոհվածների հիշատակը հարգելու լավագույն միջոցը հենց հիմա բախումները դադարեցնելն է», - նշել է դիվանագետը:
Հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի վեց զինծառայողներ։
«Հերթական անգամ ցավակցություն ենք հայտնում վերջին միջադեպերի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Ինչպես նշել է դեսպան Ուորլիքը, սա սառեցված հակամարտություն չէ: Մենք կոչ ենք անում ինչպես Երևանին, այնպես էլ Բաքվին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարի ռեժիմը հարգելու ուղղությամբ», - ասել է Հեֆերնը:
Դեսպանը նշել է, որ սպառնալիքներն ու կոշտ հռետորաբանությունը չեն օգնում գործին:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-Ա.Թ.