ԱՄՆ–ում ռասսայական խտրականության հետ կապված խնդիրներ կան, սակայն գոյություն ունեն ավելի կարևոր հարցեր. փորձագետ
23.01.2015,
12:37
ԱՄՆ–ում ռասսայական խտրականության հետ կապված խնդիրներ կան, սակայն այդ երկրում գոյություն ունեն ավելի կարևոր հարցեր։ Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, այս մասին «Sputnik-Արմենիա» ռադիոյին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը` մեկնաբանելով «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի պատվերով ICM Research գործակալության կողմից անցկացված հարցման արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ում ռասսայական խտրականության հետ կապված խնդիրներ կան, սակայն այդ երկրում գոյություն ունեն ավելի կարևոր հարցեր։ Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, այս մասին «Sputnik-Արմենիա» ռադիոյին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը` մեկնաբանելով «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի պատվերով ICM Research գործակալության կողմից անցկացված հարցման արդյունքները։
Պատասխանելով այն հարցին, թե համաձա՞յն են նրանք այն պնդման հետ, որ միջռասսայական և միջէթնիկ տարաձայնություններն այսօր ամերիկյան հասարակության ամենասուր խնդիրներից են` ամերիկացիների 67 տոկոսը պատասխանել է «ամբողջությամբ համաձայն եմ» կամ «ավելի շատ համաձայն եմ»։ Բացասական պատասխան է տվել հարցվածների 21 տոկոսը։
Մելիքյանի խոսքերով` ռասսայական խտրականությունը ցանկացած զարգացած, քաղաքակիրթ երկրի խնդիրն է, որտեղ մարդու իրավունքները կարևորագույն և առանցքային դերակատարություն ունեն հասարակության կայացման և զարգացման գործում։
«Սակայն կարծում եմ, որ հարցվածները փոքր ինչ չափազանցրել են այն փաստը, որ այսօր դա ԱՄՆ–ի ամենակարևոր խնդիրներն են։ Այսօր Միացյալ Նահանգներում շատ են ավելի կարևոր խնդիրները, քան միջէթնիկ հակասությունները, դրանք ունեն սոցիալ–տնտեսական բնույթ։ Աճել է գործազուրկների և նպաստ ստացողների թիվը։ Սակայն այո, Միացյալ Նահանգներում ռասսայական խտրականության հետ կապված խնդիրներ կան, քանի որ ԱՄՆ–ն ինքնին ձևավորվել է` որպես պետական միավորում, որը բաղկացած է բազմաթիվ, բազմազան էթնոսներից, որը տարբեր փուլերի միջով է անցել», – ասել է փորձագետը։
Նրա խոսքերով` հավանական է, որ ԱՄՆ–ում խնդիրների ամենակարևոր մասը վերաբերում է խտրականության սոցիալական դրսևորումներին։ «Հնարավոր է, որ երկու հավասար թեկնածուների աշխատանքի ընդունելիս նախապատվությունն առանց որևէ հիմնավորման կտրվի սպիտակամորթ թեկնածուին», – կարծում է փորձագետը։
Ինչ վերաբերում է նախորդ տարվա նոյեմբերին տեղի ունեցած իրադարձություններին, ապա, փորձագետի խոսքերով, Միացյալ Նահանգների հասարակությունը միշտ չէ, որ գոհ է ոստիկանության աշխատանքից։
«Կան դժգոհություններ, և այո, սևամորթները տարբեր հարթակներում միշտ բարձրաձայնել են այդ մասին, փորձել են պաշտպանել իրենց իրավունքները։ Սակայն հնարավոր է` սխալ է այդ խնդիրը տարածել ամերիկյան ողջ հասարակության վրա», – ասել է փորձագետը։
Հարցումն անցկացվել է ԱՄՆ–ում ICM Research գործակալության կողմից «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի պատվերով նախորդ տարվա դեկտեմբերի 5–ից 17–ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է ավելի քան հազար մարդ, ընտրությունը կատարվել է` ըստ սեռի, տարիքի և աշխարհագրության։
ԱՄՆ–ում նախորդ տարվա նոյեմբերին և դեկտեմբերին զանգվածային բողոքի ակցիաներ էին կազմակերպվել, որոնք կապված էին ոստիկանական անհիմն բռնության զոհերի հետ։ Ամերիկյան հասարակության մեջ դժգոհության ալիք էր բարձրացրել, մասնավորապես, աֆրոամերիկացի Էրիկ Գարների մահը, ով խեղդամահ էր արվել Նյու Յորքում ձերբակալման ժամանակ և Մայքլ Բրաունի մահը, ով գնդակահարվել էր ոստիկանի կողմից Միսուրի նահանգում։–0–