Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ, որոնց հետևանքով շարունակում է տուժել քաղաքացիական բնակչությունը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ `Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին հայտարարության մեջ հայտնել է կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը :
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին բարեխղճորեն և անհապաղ կատարել հստակ քայլեր, որոնց շուրջ նրանք պայմանավորվածություն են ձեռքբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, ինչպես նաև նախորդ պարտավորությունները եւս: Նա կոչ է անում կողմերին շարունակել առարկայական երկխոսությունն ու ակտիվացնել ջանքերը համանախագահների աջակցությամբ հակամարտության խաղաղ եւ կայուն կարգավորման համար»,-նշված է հայտարարության մեջ:-0-