Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Գլենդելի քաղաքային խորհուրդն ապրիլը «Հայոց Ցեղասպանության հիշատակման ամիս» է հռչակվել

12.03.2015, 12:06
ԱՄՆ–ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամները` քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, մարտի 10-ին միաձայն հռչակագիր են ընդունել, որով ապրիլը հայտարարել են «Հայոց Ցեղասպանության հիշատակման ամիս», հայտնում է asbarez.com–ը։
Գլենդելի քաղաքային խորհուրդն ապրիլը «Հայոց Ցեղասպանության հիշատակման ամիս» է հռչակվել
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամները` քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, մարտի 10-ին միաձայն հռչակագիր են ընդունել, որով ապրիլը հայտարարել են «Հայոց Ցեղասպանության հիշատակման ամիս», հայտնում է asbarez.com–ը։

Քաղխորհրդի անդամներն իրենց խոսքում նշել են, որ Թուրքիան վաղ թե ուշ պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, միաժամանակ ողջունել են հայ համայնքի ջանքերը՝ Ցեղասպանության ու դրա հետևանքների մասին Գլենդելի բոլոր բնակիչներին կրթելու հարցում:

Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի հանրային կապերի համակարգող Տիգրանա Զաքարյանն էլ ընդգծել է հանգամանքը, որ առաջին անգամ Գլենդելի քաղխորհրդի բանաձևում կոչ է արվում նաեւ ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսի անդամներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—