Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
426.09
RUB
5.0686
GEL
138.67
2026 թ. հունիսի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին

06.09.2024, 13:03
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրեյ Սիբիգային՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ուկրաինայի Արտաքին գործերի նորանշանակ նախարար Անդրեյ Սիբիգային։ «Շնորհավորում եմ Անդրեյ Սիբիգային՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը՝ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 4-ին։