Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը կկայանա հունիսի 15–ին

10.06.2015, 15:35
Հայաստանի կառավարությունն առաջարկել է խորհրդարանին արտահերթ նիստ անցկացնել հունիսի 15–ին։
Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը կկայանա հունիսի 15–ին
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունն առաջարկել է խորհրդարանին արտահերթ նիստ անցկացնել հունիսի 15–ին։

Ինչպես չորեքշաբթի կառավարության նիստում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, արտահերթ նիստի օրակարգում ներառված են 22 օրինագծեր և 7 միջազգային պայմանագրեր։

«Օրինագծերի մի մասը շտապ են, մյուս փաստաթղթերը պայմանավորված են մեր միջազգային պարտավորություններով»,– պարզաբանեց նա։

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին առաջարկեց օրակարգում ավելացնել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Նրա առաջարկը հաստատվեց։-0-