Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարին
04.07.2019,
20:48
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, հայտնում է ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպմանը մասնակցել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։ -0-