Рейтинг@Mail.ru
USD
365.25
EUR
422.81
RUB
4.3052
GEL
139.81
2026 թ. օգոստոսի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Ավստրիայի Հանրապետության նախագահը Հայաստան կժամանի պաշտոնական այցով

25.06.2012, 12:03
Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկուշաբթի  պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հաղորդում է երկրի ղեկավարի լրատվական ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկուշաբթի  պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հաղորդում է երկրի ղեկավարի լրատվական ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ավստրիայի նախագահը Հայաստան կժամանի   տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ:

Այցի շրջանակներում Ավստրիայի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: 

Հայաստանի և Ավստրիայի նախագահները կմասնակցեն նաև երկու երկրների գործարարների մասնակցությամբ տեղի ունենալիք Հայ-ավստրիական գործարար համաժողովին:--0--