Рейтинг@Mail.ru
USD
361.36
EUR
405.41
RUB
4.3731
GEL
139.24
2026 թ. հոկտեմբերի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Այսօր ստորագրվեց TRIPP–ի վերաբերյալ ՀՀ–ԱՄՆ համաձայնագիրը (ՎԻԴԵՈ)

04.06.2026, 11:37
Այսօր ստորագրեցի ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը, այն ստորագրվել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․ ՎԻԴԵՈ
Այսօր ստորագրվեց TRIPP–ի վերաբերյալ ՀՀ–ԱՄՆ համաձայնագիրը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/․ Այսօր ստորագրեցի ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը, այն ստորագրվել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ երևում է, որ ստորագրում է փաստաթղթերը։

«Վայրկյաններ առաջ ձեր աչքի առջև ես ստորագրեցի TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը: Հիշում եք՝ օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից մայիսի 26–ին իր՝ Հայաստան կատարած այցի ընթացքում: 

Հիմա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ, և առաքվել է փաստաթուղթը Հայաստան: Այժմ ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի: Սրանով հեռավար ստորագրման գործընթացն ավարտված է, և համաձայնագիրը պատրաստ է վավերացման»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 

Մայիսի 26–ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ամբողջական տեքստը։