Рейтинг@Mail.ru
USD
389.56
EUR
444.14
RUB
4.7117
GEL
141.74
2025 թ. ապրիլի 25, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը

26.03.2025, 11:46
Այս պահին չի նախատեսվում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Եվրամիությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։

Ինչպես նշեց նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, վերջին ամիսներին Եվրոպայի տարբեր մայրաքաղաքների և կառույցների պաշտոնյաների և պատգամավորների մակարդակով միանշանակ և հստակ ազդակներ են հնչել ի աջակցություն Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։,Հայաստան, ԱԺ, ԵՄ,

 

«Փաստաթղթի նախաբանում ասվում է. «Հայաստանը, իր առջև նպատակ դնելով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարելավել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, կայունությունը և օրենքի գերակայությունը, հայտարարում է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին»,- նշեց Զեյնալյանը։

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր հերթին նշեց, որ այս պահին չի նախատեսվում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել, այս օրինագիծը պարզապես արտահայտում է հայ ժողովրդի կամքը։

Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է հաստատել գործընկերության նոր օրակարգ, որը ներառում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողություններ, որոնք ուղղված են Եվրամիության հետ էլ ավելի մերձեցմանը։

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։