Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

ԲՀԿ-ն կշարունակի որոշակի կշիռ ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում. քաղաքագետ

05.03.2015, 21:36
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, այսպես թե այնպես, կշարունակի որոշակի կշիռ ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում, հինգշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց քաղաքագետ Մովսես Դեմիրճյանը։
ԲՀԿ-ն կշարունակի որոշակի կշիռ ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, այսպես թե այնպես, կշարունակի որոշակի կշիռ ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում, հինգշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց քաղաքագետ Մովսես Դեմիրճյանը։

Հինգշաբթի ԲՀԿ–ի համագումարի ժամանակ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում կուսակցությունը գլխավորել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրել է ԲՀԿ–ի արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով համագումարի ժամանակ հայտարարել է, որ որոշել է հեռանալ կուսակցության և խորհրդարանական խմբակցության նախագահի պաշտոնից։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորընտիր նախագահը  հայտարարել է, որ քաղաքական ուժն անցնում է ընդդիմության շարքերը։

«Ֆորմալ առումով ԲՀԿ-ն կուսակցություն կմնա, և, ուզում է նա, թե ոչ, պետք է ինչ-որ բան անի քաղաքական դաշտում։ Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին է կուսակցությունը տեսնում իր հետագա գործունեությունը, և կցանկանա՞ Ծառուկյանը շարունակել դրա ֆինանսավորումը… ԲՀԿ-ն որոշակի դեր կխաղա Հայաստանի քաղաքական կյանքում, սակայն ինչպիսի` ցույց կտա ժամանակը», - ասաց Դեմիրճյանը։

Նրա խոսքերով, հնարավոր է, որ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ ինքն այսուհետ որևէ կապ չի ունենալու ԲՀԿ-ի հետ, նշանակում է, որ նրա կողմից կդադարի կուսակցության ֆինանսավորումը։  

Միաժամանակ փորձագետն ընդգծեց, որ այսօր տեղի ունեցածն, ըստ էության, տրամաբանական էր և պետք է տեղի ունենար ավելի շուտ։

«Այն, որ կուսակցությունն արդեն որևէ լուրջ դեր չէր խաղում Հայաստանի քաղաքական կյանքում, պարզ էր դեռ 2013թ. նախագահական ընտրություններից։. ԲՀԿ-ն հրաժարվեց մասնակցել այդ ընտրություններին, բայց մեկ տարի անց սկսեց պահանջել արտահերթ ընտրությունների անցկացում։ Ակնհայտ էր, որ դա կուսակցության քաղաքական վերջի սկիզբն էր», - ընդգծեց Դեմիրճյանը։ --0—