Рейтинг@Mail.ru
USD
364.6
EUR
425.2
RUB
4.3204
GEL
139.38
2026 թ. օգոստոսի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

ԲՀԿ–ն Մարտուն Գրիգորյանի թեկնածությունն է առաջադրել ԱԺ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար

22.10.2012, 15:23
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  Մարտուն Գրիգորյանի թեկնածությունն է առաջադրել ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար։
ԲՀԿ–ն Մարտուն Գրիգորյանի թեկնածությունն է առաջադրել ԱԺ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  Մարտուն Գրիգորյանի թեկնածությունն է առաջադրել ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար։

Գրիգորյանի թեկնածությունն առաջարկեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Այս պահին այլ առաջարկություններ չկան։ Հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել խորհրդարանից Սամվել Բալասանյանի հեռանալուց հետո, ով Գյումրու քաղաքապետ է ընտրվել։ Բալասանյանը նույնպես ներկայացնում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
 
«Արդեն հինգ տարի է՝ ես մասնակցում եմ հանձնաժողովի աշխատանքներին, երեք տարի եղել եմ նախագահի տեղակալ»,– ասաց Գրիգորյանը խորհրդարանի նիստում՝ հավաստիացնելով, որ այդ կառույցի աշխատանքն առավելագույնս թափանցիկ ու բաց կլինի։

«Մենք անպայման կհամագործակցենք հասարակական կազմակերպությունների հետ, կայցելենք մարզեր, տեղերում կծանոթանանք խնդիրներին»,– ասաց նա։

Մարտուն Գրիգորյանը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել 34-րդ ընտրատարածքից (Գյումրի)։ Նաև եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ է ու Կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ։ -0-