Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան

28.11.2014, 16:42
Ուրբաթ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Այցի շրջանակներում նախատեսվում են Բորդյուժայի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ», – նշեցին մամուլի ծառայությունից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է ԱՊՀ անդամ երկրների կողմից 1992 թ.–ի մայիսի 15–ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա։ ՀԱՊԿ մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։ Ուզբեկստանը 2012 թ.–ի հունիսի վերջին հայտարարեց, որ դադարեցնում է իր մասնակցությունը կազմակերպության գործունեության մեջ։–0–