Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Բուենոս Այրեսի օրենսդիր խորհուրդն ապրիլի 24-ը հռչակել է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության օր

07.04.2014, 10:49
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օրենսդիր խորհուրդը ապրիլի 24-ը հռչակել է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության օր, հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Բուենոս Այրեսի օրենսդիր խորհուրդն ապրիլի 24-ը հռչակել է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության օր

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օրենսդիր խորհուրդը ապրիլի 24-ը հռչակել է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության օր, հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նախաձեռնության հեղինակներն են արգենտինացի օրենսդիրներ Վիրջինիա Գոնսալես Գասը, Մարի Ռաքել Էռեռոն և Պաբլո Ֆեռեռան։
 
Օրենսդիր խորհուրդը նաև հաստատել է օրենսդիր Պաբլո Ֆեռեռայի մեկ այլ նախագիծը, որով առաջարկվում է կրթության նախարարությանը «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել քաղաքի առանձին դպրոցական թաղամասերում, կրթական ծրագրի շրջանակներում, «Հանդուրժողականությունը և հարգանքը ժողովուրդների միջև» թեմայով միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ:

Հիշատակի այս օրը կներառվի տոների և հիշատակի օրերի օրացույցում, որը ներառվում է Բուենոս Այրես ինքնիշխան քաղաքի կրթական ծրագրում` որպես ապրիլի 24–ին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության հիշատակի օր։ –0–