Рейтинг@Mail.ru
USD
389.46
EUR
441.84
RUB
4.8034
GEL
141.88
2025 թ. մայիսի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, պետք է դատապարտվի ողջ աշխարհում. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար

24.04.2013, 12:41
Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և դրա դատապարտումը պետք է պահանջի ողջ աշխարհը, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը։
Ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, պետք է դատապարտվի ողջ աշխարհում. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և դրա դատապարտումը պետք է պահանջի ողջ աշխարհը, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը։

Սշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։

Ըստ Թովմասյանի` Հայոց ցեղասպանության ճանաչման և  դատապարտման համար պայքարը պայքար է հանուն արդարության։

«Իհարկե, 100–րդ տարելիցի (Հայոց ցեղասպանության) կապակցությամբ ակտիվացում կնկատվի, տարբեր միջոցառումներ կանցկացվեն, սակայն 100–րդ տարելիցը որևէ բանի սկիզբ կամ ավարտ չի նշանակում»,– ասաց նա։

Ըստ Թովմասյանի` Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի հարցն իրավական դաշտ տեղափոխելը պետք է մանրամասն և խորը ուսումնասիրվի, «քանի որ «ցեղասպանություն» հասկացությունն իրավական փաստաթղթերում ամրագրվել է 45 թվականից հետո, և այստեղ մենք պետք է ճիշտ լուծում գտնենք»։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-