Դաշնակցությունը կոչ է անում ընտրողներին մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը, սակայն ձայն չտալ իշխանության թեկնածուին
15.02.2013,
15:20
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը ուրբաթ հայտարարություն է տարածել, որում կոչ է անում ընտրողներին մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը, սակայն ձայն չտալ իշխանության թեկնածուին։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը ուրբաթ հայտարարություն է տարածել, որում կոչ է անում ընտրողներին մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը, սակայն ձայն չտալ իշխանության թեկնածուին։
«Մենք ձեզ հորդորում ենք փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, թույլ չտալ, որ վերջնականապես վարկաբեկվի այդ ինստիտուտը և ձեր ձայնն օգտագործվի իշխանության վերարտադրման համար: Ի վերջո, ժողովրդավարական Հայաստանը ժողովրդավարական ընտրություններով է կայանալու: Իբրև ընդդիմադիր քաղաքական ուժ` մենք կոչ ենք անում՝ գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել ձեր խղճով ու ցանկությամբ կամ քվեաթերթիկը անվավեր դարձնել»,– ասված է հայտարարության մեջ:
Կուսակցությունը հիշեցնում է ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրելու` ՀՅԴ որոշման պատճառները` «միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու, ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու մեր ջանքը արդյունք չունեցավ»։ Այդ պայմաններում կուսակցությունն անիմաստ է համարել մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է։ «Նախընտրական այս ընթացքը նույնպես ընտրությունների «որակի» ապացույցն է»,– ասված է կուսակցության հայտարարության մեջ։
«Բայց կյանքը փետրվարի 18-ից հետո շարունակվելու է, ժողովրդին հուզող խնդիրները մնալու են օրակարգում, և մենք վստահ ենք, որ հայ հասարակությունն իր մեջ արմատական փոփոխություններ կատարելու ուժ է գտնելու և վաղ, թե ուշ հնարավոր է դարձնելու ազատ, արդար, մրցակցային ընտրությունների անցկացումը:
ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է պայքարը` նպատակ ունենալով իր հռչակած քաղաքական օրակարգով արմատապես շրջել անվստահության, հուսալքության մթնոլորտը, երկիրը դուրս բերել բնականոն զարգացման հուն, ապահովել մեր քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը»,– նշում են ՀՅԴ–ում:
ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ --0—