Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

17.11.2014, 12:24
ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի պլանային դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Ասկերանի ուղղությամբ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի պլանային դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Ասկերանի ուղղությամբ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դիտարկումը կանցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ մայոր Վիտալի Բելոկոնը:

ԼՂՀ իշխանությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:-0