Рейтинг@Mail.ru
USD
377.46
EUR
434.27
RUB
4.5869
GEL
138.74
2026 թ. մարտի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ԵԱՀԿ առաքելության դիտարկումը ղարաբաղաադրբեջանական շփման գծում անցել է առանց միջադեպերի

08.06.2016, 14:10
ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի արևելյան ուղղությամբ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։
ԵԱՀԿ առաքելության դիտարկումը ղարաբաղաադրբեջանական շփման գծում անցել է առանց միջադեպերի

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի արևելյան ուղղությամբ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, դիտարկումն անցկացվել է հունիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: -0-