Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Բաքուն ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջնային գիծ շփման գծի դիտարկման ժամանակ

10.02.2015, 13:37
Ադրբեջանը դուրս չի բերել ԵԱՀԿ առաքելությունն առաջնային գիծ շփման գծում կատարած դիտարկման ժամանակ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։  
Բաքուն ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջնային գիծ շփման գծի  դիտարկման ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը դուրս չի բերել ԵԱՀԿ առաքելությունն առաջնային գիծ շփման գծում կատարած դիտարկման ժամանակ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։  

ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները»,– ասվում է հաղորդագրությունում։ -0-