ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության տվյալները

ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության տվյալները

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԿԸՀ-ն կիրակի հրապարակեց Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները:

Դեկտեմբերի 9–ին անցկացվեցին 7–րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները։ Ընտրական օրենսգրքի համաձայն, ձևավորվել է 13 ընտրատարածք, որոնցից 4–ը` Երևանում, 9–ը` մարզերում։

ԿԸՀ–ի տվյալներով, ռեգիստրում ներառված ընտրողների թիվն է 2 592 486։

ԿԸՀ հաղորդման համաձայն, Հայաստանի խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության միջոցով պետք է քվեարկեր Հայաստանի 729 քաղաքացի, նրանցից քվեարկությանը մասնակցել է 504 մարդ, 39 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Էլեկտրոնային քվեարկության արդյունքների մշակման արդյունքներով ստացված տվյալներով, առաջատար է «Իմ քայլը» դաշինքը, որը հավաքել է 393 ձայն: Առաջատարների եռյակում են նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 25 ձայնով և «Բարգավաճ Հայաստանը»` 13 ձայնով:


Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ` Հայաստանի հանրապետական կուսակցություն` 9, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 3, ՀՅԴ` 11, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն` 6%, «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0, «Մենք» կուսակցությունների դաշինք`0, «Օրինաց երկիր»` 1, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 6:


Հայաստանի քաղաքացիներն իրենց քաղաքացիական պարտքն էլեկտրոնային տարբերակով կարողացել են կատարել նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը:

ԿԸՀ տվյալներով, ռեգիստրում ընդգրկված Հայաստանի ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 592 481:

Հայաստանի ԱԺ ընտրություններին, ժամը 20:00-ի տվյալներով, քվեարկել է 1 260 840 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 48,63%-ը: -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

23:47 09.12.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×