Երևանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցության հնգամյա ծրագիր են ստորագրել
30.04.2015,
12:16
Հինգշաբթի Երևանի քաղաքապետարանն ու Սանկտ Պետերբուրգի կառավարությունը ստորագրել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության 2015–2020 թթ.–ի ծրագիրը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի Երևանի քաղաքապետարանն ու Սանկտ Պետերբուրգի կառավարությունը ստորագրել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության 2015–2020 թթ.–ի ծրագիրը։
Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն։
Ծրագիր շրջանակում նախատեսվում է իրականացնել քաղաքների միջև տեղեկատվության և փորձի փոխանակում։ Մասնավորապես, կիրականացվեն փոխշահավետ ծրագրեր առևտրա–տնտեսական, ճարտարապետական, քաղաքաշինական, կրթության, մշակութային, զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում։
Սանկտ Պետերբուրգի նահանգապետն իր խոսքում ընդգծել է, որ համագործակցության ծրագիրը պարզապես հռչակագիր չէ` քաղաքների միջև բարեկամության և հարաբերությունների զարգացման մասին, այն նաև անդրադառնում է կոնկրետ դրույթների և ուղղությունների, և այս ամենում պատմական օրինաչափություն կա։
«Այս տարի լրանում է Սանկտ Պետերբուրգում հայերի ներկայության 305–րդ տարին։ 1710թ.–ին ռուս թագավոր Պյոտր Առաջինի հրավերով քաղաք են ժամանել առաջին 50 հայ վաճառականները, իսկ այսօր մեծանուն հայ ժողովրդի ավելի քան 25 հազար ներկայացուցիչներ են բնակվում մեր քաղաքում և աշխատում տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում», – ավելացրել է Պոլտավչենկոն։
Երևանի քաղաքապետ Մարգարյանն իր հերթին ավելացրել է, որ համաձայնագրի ստորագրումից առաջ մարզպետի հետ քննարկվել են 2011թ.–ին ստորագրված 2011–2014 թթ.–ի համագործակցության փաստաթղթի արդյունքները, որոնք կողմերը բավարար են գնահատել։
«Վստահ եմ, որ 2015–20 թթ.–ի համագործակցությունը կլինի ավելի ակտիվ, և այդ համագործակցության արդյունքները կզգան ոչ միայն Երևանի, այլ նաև Սանկտ Պետերբուրգի բնակիչները», – նշել է Մարգարյանը։
Համագործակցության հնգամյա ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրված թվով երրորդ փաստաթուղթն է և համագործակցության ավելի լայն շրջանակ է ընդգրկում։ –0–