Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Հայաստանի միացումը ԵՏՄ–ին կթեթևացնի հայկական և ռուսական ընկերությունների միջև առևտուրը. ԶՀԳ տնօրեն

23.10.2014, 18:28
Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը կթեթևացնի առևտուրը հայկական և ռուսական ընկերության միջև, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։
Հայաստանի միացումը ԵՏՄ–ին կթեթևացնի հայկական և ռուսական ընկերությունների միջև առևտուրը. ԶՀԳ տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը կթեթևացնի առևտուրը հայկական և ռուսական ընկերության միջև, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։

«ԵՏՄ–ին Հայաստանի միացման մասին պայմանագրի ստորագրումից հետո այս պահին իրողությունները փոխվում են դեպի առևտրի թեթևացում»,– ասաց նա։

Ռուսական ձեռնարկությունների համալիր բիզնես–առաքելությունն է անցկացվում «EXPO-RUSSIA ARMENIA 2014» միջազգային վեցերորդ արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում։

Հարությունյանը պարզաբանեց, որ ԵՏՄ–ի միացման համատեքստում ցուցահանդեսը լավ հեռանկարներ ունի։ «Դա է վկայում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի ընկերությունների թիվը»,– ասաց Հարությունյանը։

Ըստ նրա, ռուսական ձեռնարկությունների համալիր բիզնես–առաքելության նկատմամբ հետաքրքրությունը ցուցահանդեսի ընթացքում ցույց է տալիս, որ ընկերություններն իրենք արդեն տեսնում են ռուս–հայկական հարաբերությունների զարգացման ներուժ։

«Դեռ վաղ է խոսել կոնկրետ թվերի, պայմանավորվածությունների մասին, քանի որ մենք նոր ենք սկսում շփումների բորսայի անցկացումը, ինչից հետո, հույս ունեմ, որ որոշ թվեր կունենանք։ Մենք խնդրել ենք ընկերություններին հայտնել իրենց կապերի, համաձայնագրերի, պայմանագրերի մասին։ Դա թույլ կտա մոնիթորինգ անցկացնել հանդիպումներից հետո, օգնել, օժանդակել պայմանագրերի ստորագրմանը և դրանց իրականացմանը»,– նշեց Հարությունյանը։

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյի խոսքով` ի տարբերություն նախորդ ձևաչափերի, ցուցահանդեսների շրջանակում սկսել են արդեն շփումների բորսաներ անցկացվել։

«Դրանց էությունն այն է, որ մարդիկ հեռանան ցուցահանդեսից` ոչ թե ցույց տալով իրենց, այլ նաև ստանալով գործընկեր, զարգացման հեռանկար` ապրանքների մատակարարում, արտադրություն, համագործակցություն։ Կարծում եմ, որ այս ցուցահանդեսի շրջանակում այսօրվա հանդիպումը վկայում է այն մասին, որ մեր փոխհարաբերությունները որակապես աճում են։ Ամենաճիշտ ճանապարհը որոշակի արդյունքների ամփոփումն է մեկ տարի անց` իմանալու համար, թե ով ինչի հասավ»,– ասաց Բաբկոն։

Մաքսային միության մարմինների հետ փոխգործակցության և ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Օլեգ Միզերկովը հույս հայտնեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ Ղազախստանի և Բելառուսի հետ ունեցած փոխհարաբերությունների նույն մակարդակի դուրս կգա փոքր և միջին բիզնեսի ոլորտում։

«Հետաքրքրությունը մեծ է, ընկերությունները պատրաստ են չսահմանափակվել այդ ցուցահանդեսով, այլ նաև շարունակել իրենց հարաբերությունները հետագայում և ամեն կերպ խորացնել դրանք»,– ասաց Միզերկովը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թվականի հունվար–օգոստոսին կազմել է 831.4 մլն դոլար կամ համախառն արտաքին առևտրաշրջանառության 22.2 տոկոսը` ավելանալով 3.6 տոկոսով։ Հայաստանի արտահանումը Ռուսաստան հաշվետու ժամանակահատվածում կազմել է 184.7 մլն  դոլար (անկումը` 8,2%), իսկ ներկրումը կազմել է $646,67 մլն  (աճը` 7,6%)։

«EXPO-RUSSIA ARMENIA 2014» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի կազմակերպիչներն անցկացվում է Երևան Էքսպո» ցուցասրահում։ Ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 100 ռուսական և 30 հայկական ընկերություն։ Կազմակերպիչներն են` «Զառուբեժ–Էքսպո» ԲԲԸ–ն (Ռուսաստան) և Multy Group կոնցեռնը։ Միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի ԱԱՊ պաշտոնական հովանու ներքո, ՌԴ Պետական դումայի, ԱԳՆ–ի և Ռուսաստանի ճյուղային նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի, ՀՀ–ում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության, Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ։ -0