Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Հայ–ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա աշնանը Երևանում

16.06.2014, 15:40
Հայ–ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա աշնանը Երևանում, երկուշաբթի հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հանձնաժողովի` Նիժնի Նովգորոդում կայացած հերթական նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
Հայ–ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա աշնանը Երևանում
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայ–ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա աշնանը Երևանում, երկուշաբթի հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հանձնաժողովի` Նիժնի Նովգորոդում կայացած հերթական նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

Ըստ նրա, կայացած նիստի օրակարգի հիմնական հարցերից մեկը երկու երկրների ՓՄՁ–ի սուբյեկտների փոխհարաբերություններն են։

«Որոշում է ընդունվել ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի օրենսդրական դաշտի և տնտեսական քաղաքականության բարելավման հարցերով Հայաստանի և Ռուսաստանի ՓՄՁ սուբյեկտների փոխգործակցության համար։ Անցկացրած աշխատանքի արդյունքները կամփոփվեն աշնանը Երևանում»,– ասաց նա։

Փոխխոսնակը նաև դրական գնահատեց համագործակցության հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի` անցած 15 տարիների աշխատանքները։

Ըստ նրա, եթե նախորդ տարիներին օրակարգում գերակշռում էին մշակութային և մարդասիրական հարցեր, ապա վերջին երկու տարիների գլխավոր թեման դարձել է տնտեսությունը։

«Այդ կողմից Հայաստանի եվրասիական ինտեգրումը մեր լուրջ քննարկումների առարկան է։ Մենք հասկանում ենք, որ նա Հայաստանի համար Եվրասիական միության 270–միլիոնանոց շուկա է բացում, և ցանկանում ենք, որ միավորման պայմանները փոխշահավետ լինեն»,– ավելացրեց նա։

Հանձնաժողովի ընդդիմադիր անդամները մամուլի ասուլիսին չէին ներկայացել։ -0-