Рейтинг@Mail.ru
USD
365.25
EUR
422.81
RUB
4.3052
GEL
139.81
2026 թ. օգոստոսի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ

07.03.2017, 10:38
Մարտի 6-ին և լույս 7-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ:
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 6-ին և լույս 7-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժը հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-