Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Փաշինյանին

14.12.2018, 11:47
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին երկրում հաջողությամբ անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, հայտնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին երկրում հաջողությամբ անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, հայտնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

«Ընտրական գործընթացի կազմակերպման բարձր մակարդակը, քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացքում քաղաքական ուժերի ցուցաբերած պատասխանատվության զգացումը վկայում են Հայաստանի` ժողովրդավարության արժեքներին հավատարիմ լինելու մասին»,– ասվում է շնորհավորական ուղերձում։

Սեմերիկովի խոսքով, «Իմ քայլը» դաշինքի ընտրողների անվերապահ սատարումը Հայաստանում Փաշինյանի որդեգրած բարեփոխումների վեկտորի նկատմամբ վստահության, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության` դրանք իրագործելու պատրաստակամության համոզիչ ապացույցն է։

«Վստահ ենք, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի ակտիվ աշխատանքը ՀԱՊԿ–ի համակողմանի օժանդակութւյան և Կազմակերպության անդամ երկրների միջև իրապես դաշնակցային հարաբերությունները պահպանելու ուղղությամբ»,– ասվում է ուղերձում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը Փաշինյանին մեծ հաջողություններ է մաղթել նրա պատասխանատու գործում, քաջառողջություն և անձնական երջանկություն։

Հայաստանի և ՀԱՊԿ երկրների միջև հարաբերություններում մի քանի շաբաթ առաջ լարվածություն է առաջացել հոկտեմբերի 30–ին Երևանի կողմից Յուրի Խաչատուրովին առանց Կազմակերպության մյուս գործընկերների հետ այդ ընթացակարգերի նախնական համաձայնեցման հետ կանչելուց հետո։ -0-