Рейтинг@Mail.ru
USD
365.5
EUR
423.61
RUB
4.3157
GEL
139.88
2026 թ. օգոստոսի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

ՀԱՊԿ ոչ ֆորմալ նիստին Սարգսյանի չմասնակցելը որևէ կերպ չի կարելի դեմարշ անվանել. ԱԱԽ քարտուղար

30.05.2013, 15:25
Մայիսի 28-ին կայացած ՀԱՊԿ ոչ ֆորմալ նիստին Սարգսյանի չմասնակցելը որևէ կերպ չի կարելի դեմարշ անվանել, հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
ՀԱՊԿ ոչ ֆորմալ նիստին Սարգսյանի չմասնակցելը որևէ կերպ չի կարելի դեմարշ անվանել. ԱԱԽ քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 28-ին կայացած ՀԱՊԿ ոչ ֆորմալ նիստին Սարգսյանի չմասնակցելը որևէ կերպ չի կարելի դեմարշ անվանել, հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

«Դա ոչ ֆորմալ նիստ էր, որևէ դեմարշի մասին խոսք լինել չի կարող։Սերժ Սարգսյանը մասնակցում էր պետական միջոցառումներին, ժամանակին ծանուցված էր, որ նա չի մասնակցելու նիստին», - Բաղդասարյանի խոսքն է մեջբերում «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցել Բիշքեկում ՀԱՊԿ անդամ–երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին` մայիսի 28–ին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, սակայն մի շարք տեղական ԶԼՄ–ներ և փորձագետներ դրանում պետության ղեկավարի կողմից որոշակի դեմարշ տեսան։

Բաղդասարյանի խոսքով, անտեղի են Սարգսյանի` գագաթնաժողովին չմասնակցելու հետ կապված շահարկումները։ «Հավատացեք` շահարկումներն ավելի շատ կլինեին, եթե նախագահը հրաժարվեր պետական միջոցառման մասնակցությունից և չմեկներ գագաթնաժողովին»,– ավելացրեց նա։

Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը նշեց, որ գագաթնաժողովին չի մասնակցել նաև Բելառուսի նախագահը, ինչի մասին նույնպես ավելի վաղ ասվել էր։

«Բիշքեկում կայացած հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ էր կրում, իսկ ՀԱՊԿ–ի պաշտոնական գագաթնաժողովը ծրագրված է այս տարվա նոյեմբեր–դեկտեմբերին»,– ասաց Բաղդասարյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ հայկական պատվիրակությունն ակտիվ մասնակցություն  է ունեցել ՀԱՊԿ կանոնադիր մարմինների նիստերում։ -0-